Բավ է պառակտվել
07-10-2015 13:22

ՀԷՑ-ի արդիականացման համար 500 մլն ներդրում է պետք

«Տաշիր գրուպը» իր վրա վերցրել է բարդ խնդիր, որի լուծումը բխում է մեր ազգային շահերից: ՀԷՑ-ը գտնվում է բարդ իրավիճակում, և սակագնի բարձրացումը մեր բնակչության համար անխուսափելի էր: Ստացվում է, որ դրությունից միակ ելքը ՀԷՑ-ի վաճառքն էր: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Նա նաև նկատեց, որ որոշ փորձագետների կարծիքով ՀԷՑ-ի առողջացման համար 200-300 մլն դոլարի ներդրում է պետք, սակայն ինքը գտնում է, որ վերազինված էլ. ցանցեր ունենալու համար առնվազն 500 մլն դոլարի ներդրում է պետքշ.« Ես կարծում եմ, որ «Տաշիր Գրուպ»-ի սեփականատերերը կանեն այդ նվերը հայ ազգին: Նոր սեփականատերերը կբացահայտեն ՀԷՑ-ի կառավարման հետ կապված այն բոլոր կետերը, որոնք մինչ այս մշուշում են եղել:Եթե նախկին սեփականատերերը թափանցիկ աշխատեին հարցը այսքան չէր բարդանա»,- եզրափակեց բանախոսը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը անդրադառնալով նույն խնդրին, նշեց, որ «ՌԱՕ ԵԷՍ»-ը ՀԷՑ-ի հետ փաթեթով «Տաշիր Գրուպ»-ին է վաճառել նաև « Հրազդան» ՋԷԿ-ի չորս էներգաբլոկ, որոնք 2016 թ.-ին դուրս են գալու շահագործումից:
Պատգամավորը նշեց, որ մինչ օրս Հայաստանում «Տաշիր Գրուպ»-ի իրականացրած բարեգործական ծրագրերը և նրա բարի համբավը թույլ են տալիս մտածել, որ ներդրումներ կարվեն և մենք կունենանք բարձրորակ էլեկտրաէներգիա:

Մարինե Բարսեղյան