Բավ է պառակտվել
12-02-2014 12:43

Հայաստանում հայտնաբերվել են ժամկետանց ու առանց մակնշման հավկիթներ

Հայաստանյան շուկայում հայտնաբերվել է առանց մակնշման ու ժամկետանց հավկիթ: Այս մասին, այսօր, լրագրողների հետ հանդիպմանը, հայտարարեց Գյուղնախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Վահե Դանիելյանը:
Ըստ նրա, ժամկետանց ձվի հայտնվելը, կարող է զուտ անփութության հետևանք լինել, իսկ հայտնաբերված խմբաքանակները փոքր են: Ըստ Դանիելյանի, հավկիթը պիտանի է միայն, արտադրվելու օրվանից 25 օր, իսկ շուկայում աղմուկ է առաջացել այն բանի համար, որ ներկրված ձվի վրա մակնշված է եղել 60 օր պիտանելիության ժամկետ:
Բանախոսը նշեց, որ Հայաստան ժամկետանց սնունդ բնավ չի ներմուծվում, իսկ ձուն Հայաստան է մտել 25 օրը չլրացած: Բանախոսը նշեց, որ այս պահին դիտարկումներ են անցկացվում, ամփոփ տեղեկատվություն կունենան միայն ավարտից հետո:
՛՛Դիտարկումներն ամբողջ Հայաստանի տարածքում են անցկացվում, արդյունքում պատասխանատվության չենք ենթարկում, պարզապես, տնտեսվարողին զգուշացվում է վերացնել խախտումները, իսկ եթե զգուշացումից հետ խախտումը կրկնվում է, այդ ժամանակ նոր ենթարկում ենք պատասխանատվության՝ 100-ից 200 հազար դրամի չափով:
Ըստ Դանիելյանի, 2013թ-ին ՀՀ –ում 615 200 000 ձու է արտադրվել, իսկ ներկրվել է 18 մլն-ը: Հավկիթի ներկրումն իրականացվում է 15 կազմակերպությունների կողմից: Ըստ նրա, 2014թ-ին ներկրումների քանակը նվազագույնի կհասցվի, այս տարի 1 634 հազար ձու է ներկրվել: