Բավ է պառակտվել
23-04-2014 17:36

Հայտնաբերվել են առանց անասնաբույժի կողմից տրամադրվող փաստաթղթի մսեր

Վերջին շրջանում մարդիկ սննդի անվտանգության հարցում դարձել են ավելի ուշադիր: Հիշեցնենք, որ Կոտայքի մարզում մոտ մեկ ամիս առաջ, խոշոր եղջրավոր կենդանիների մոտ հայտնաբերվել էր սիբիրախտ, որն անգամ մսի միջոցով փոխանցվել էր մարդկանց: Սիբիրախտի դեպքեր անցյալ տարի ևս գրանցվել էր, մասնավորապես Լոռու մարզում: Gisher.news. ru-ի հետ զրույցում Կոտայքի մարզի Սոլակ գյուղի բնակչուհի Էմիլիան նշեց, որ այդ դեպքերից հետո իրենք ավելի ուշադիր են դարձել, և այսպես ասած, ՛՛ծանոթ հարևանից՛՛ կամ ՛՛կողքի գյուղից մորթված՛՛ անասունի միս այլևս չեն գնում. ՛՛Ավելի շատ սուպերմարկետներից ենք գնում, գոնե այնտեղ ստուգված մսեր կլինեն՛՛,-նշեց Էմիլիան:

Gisher.news-ն այս տեղեկության իսկությունը փորձեց ճշտել  Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից: ՍԱՊԾ  մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանը տեղեկացրերց, որ ըստ պաշտոնական տվյալների տարեսկզբին Կոտայքի մարզում հայտնաբերվել է միայն բրուցելոզ՝ խոշոր եղջերավոր կենդանիների մոտ:

Իսկ ահա Խորենացի փողոցի թիվ 2 շուկային հարակից մսի վաճառակետերում, որտեղ իրականացվում է ազատ վաճառք ՍԱՊԾ ուսումնասիրություններ է սկսել: Արմինե Սուքիասյանի հավաստմամբ տեղում հայտնաբերվել է դեռեվս վաճառքի չհանված 11 խոշոր եղջերավոր կենդանու՝ կովի մսեղիք՝ առանց անասնաբույժի կողմից տրամադրվող ուղեկցող փաստաթղթի: 11 կենդանու մսեղիքի վաճառքը կասեցվել է: Դրանք տարվել են լաբորատոր փորձաքննության: Արդյունքում պարզվել է, որ տվյալ մսեղիքը համապատասխանում է անասնաբուժասանիտարական նորմերին եվ այդ մսի խմբաքանկը դրվել է ազատ վաճառքի: Տվյալ միս մատակարարող ֆիզիկական անձիք կենթարկվեն վարչական պատասխանատվության:Թեպետ պարբերաբար տարվող գործողություններին, թիվ 2 շուկային հարակից գործող մսի վաճառակետերի շուկան դեռեվս համարվում է ռիսկային : Այս ամենը հաշվի առնելով ՍԱՊԾ-ն հայտարարում է, որ առաջիկայում ևս մսի այդ վաճառակետերը լինելու են ծառայության ուշադրության կենտրոնում ՝ ուսումնասիրությունները կշարունակվեն: