Բավ է պառակտվել
03-10-2014 14:29

ԵՏՄ-ին՝ Հայաստանի անդամակցելուց հետո ԵՄ-ի հարաբերությունները կհստակեցվեն. Ռայներ Մորել

Հայաստանի եւ Եվրամիության միջեւ երկխոսությունը շարունակվում է, եւ այս տարվա նոյեմբերին Բրյուսելում նախատեսվում է Եվրամիության ներկայացուցիչների հանդիպումը հայկական պատվիրակության հետ: Այս մասին այսօր՝ լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը:
Ըստ նրա՝ կողմերը շարունակում են երկխոսությունը: Նա, միաժամանակ, նկատեց, որ որոշակի ընդմիջում է եղել՝ կապված Եվրախորհրդարանի նոր կազմի ձեւավորման հետ:«Բանակցությունները շարունակվելու են, հստակեցվելու են Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համագործակցության ձեւաչափերը: Հոկտեմբերի 10-ից հետո, երբ Հայաստանը ստորագրի Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը, ավելի կհստակեցվի նաեւ Եվրամիության հետ փոխգործակցության ձեւաչափը»,- ընդգծեց Մորելը:
Դիվանագետը նաեւ հավելեց, որ ոչ այնքան կարեւոր է համագործակցության ձեւաչափը, որքան կապերն ու շփումները հանրության ներկայացուցիչների միջեւ: