13-02-2014 15:10

ՙՄեր իշխանությունները սպիտակ ցեղասպանության են ենթարկում մեզ՚. Ս. Հարությունյան

ՙ«ՀայՌուսգազարդ» ընկերությանը 21-րդ դարում խաղում է հայտնի՝ «Չարի վերջի» կանոններով՚,- այսօր լրագորողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ընկերության հետ մի քանի ավարտված և ընթացող դատերի մեջ գտնվող 44 տարի տնտեսական գործունեություն ծավալող Սամվել Հարությունյանը: «ՀայՌուսգազարդ»-ի մեղավորությամբ երեք անգամ փչացել–ցրտահարվել են իր ջերմոցներում հասնող բերքը և իրեն դրել փակուղու առաջ կանգնացնել:
Այսօր Քանաքեռ Զեյթուն դատարանում ընթացող մի դատավարության ընթացքում ֆերմերը պահանջում էր 44 միլիոն դրամ, իսկ 2008 թվականի հոկտեմբերին ցրտահարված բերքի դրվագով (դատավարությունն ավարտվել է, և դատարանը գտել է, որ հայցվոր Սամվել Հարությունյանը ճիշտ է) պահանջել է 45 միլիոն դրամ:
Պրն. Հարությունյաին խոսքով՝ 2006 թ. վերջինս «ՀայՌուսգազարդ»-ի հետ կնքել է պայմանագիր՝ գազամատակարարման վերաբերյալ: Նա ունեցել է գազի գերավճար՝ 100 հազար ավելի գումարի չափով, սական հետագայում իրենից «ՀայՌուսգազարդ»-ը պահանջում է 4 400 000 հազար դրամ կանխավճար կամ դրան համարժեք գույք գրավ։ Արդյունքում Սամվել Հարությունյանը չի համաձայնել, իսկ գազամատակարար ընկերությունը զոդման միջոցով դադարեցրել է գազամատակարարումը:
Ասւլիսին ներկա քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանի հավստմամաբ մինուս տաս աստիճան տակ խողովակը կտրել են, զոդել, և չեն միացրել մինչև ապրանքը փչացել է:
20–ամսյա դատաքննությունից հետո 2011–ին Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի դատարանը բավարարել է հայցվորի պահանջը:
«Անգամ դատավորը իրենց ներկայացուցչին հարցրեց՝ Դուք ընդունո՞ւմ եք Ձեր սխալը, որ գերավաճար է եղել է, նա ասաց՝ այո՚,- ներկայացրեց Սամվել Հարությունյանն ու շարունակեց, որ գազամատակարարող ընկերությունը դիմել են խորամանկության՝ իրենց միջև գործող պայմանագիրը կեղծել են. ՙԻմ պայմանագրի բնօրինակի հիման վրա, տարան Վերաքննիչ, որով որոշվեց, որ հոկտեմբեր ամսին գազ մատակարարելու կետ չի եղել, հետևաբար ցրտահարման համար իրենք պատասխանատու չեն»,- նասաց նա: Վերջինսի հավաստմամբ իրական պայմանագրում գազամատակարարման սահմանափակումներ նախատեսված չեն եղել, ինչպես պահանջել էր, այսինքն՝ որ լինեին գազի ամսական մատակարարումներ, սակայն կեղծված տեսքով դրանք մտել են դատարան։ Այսինքն՝ արձանագրվել է, որ ապրիլ-հոկտեմբեր ամիսներին «ՀայՌուսգազարդ»-ը իբր պարտավորվածություն չի ունեցել գազ մատակարարելու: Ի դեպ, Արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնը, հաստատել է, որ «ՀայՌուսգազարդ»-ը կեղել է իր օրինակ պայմանագիրը: Ներկայումս այս հարցով Քանաքեռ Զեյթուն դատարանում ընթանում է դատավարություն՝ պայմանագիրը կեղծողներին գտնելու և հայտնաբերելու հիմքով։
«Գիտե՞ք ինչու է այս վիճակում մեր հարգարժան գործարարը, որովհետև ինքը գտնվում է ապահով Հայաստանում: Իսկ դատերը սկսել են «Առաջ Հայաստանի» ժամանակ: Ու «առաջ»-ից եկավ ու խրվեց պարտքերի մեջ մինչև դեպի անապահով Հայաստան»,– ասաց Գուրգեն Եղիազարյանը: Ամփոփելով ասուլիսը Սամվել հարությունյանը նշեց. ՙԵթե իմ տատին ու պապին թուրքերն են ցեղասպանել, ապա նույնը իմ նկատմամբ է արվում է այսօր Հայաստանում։ Իսկ էսօր Ցեղասպանության հարյուրամյակի շեմին մեր դատարանները, իշխանությունը գրչի հարվածով են ինձ սպիտակ ցեղասպանության ենթարկում»: