26-03-2014 17:49

Հայկական լոլիկները զիջում են թուրքականին

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը ՛՛Հայաստանի ագրարաագյուղացիական միավորման ՛՛ նախագահ Հրաչ Բերբերյանը նշեց, որ հայկական ջերմոցային լոլիկները մրցամցության մեջ զիջում են թուրքականին: Նրա խոսքով՝ պատճառն այն է, որ Թուրքիայում բաց հողի վրա լոլիկ կարելի է աճեցնել նաեւ ձմռանը, իսկ դա նշանակում է, որ այնտեղ լուրջ գումարներ են տնտեսում էներգակիրների վրա: Հայաստանի համար միայն ուղին բերքատվությունը բարձրացնելն է եւ նոր՝ ավելի եկամտաբեր մշակաբույսների անցնելը՝ ելակ, բիբար, ծաղիկներ: «Բայց նույնիսկ լոլիկների հարցում, եթե մենք հեկտարից ստանանք ոչ թե 15, այլ 20 բերք, դա բոլորովին այլ խոսակցություն կլինի»,-ասել է Բերբերյանը: