Բավ է պառակտվել
03-07-2014 19:57

Հայկական ընկերությունները ՀԴՄ սարքեր չեն կարող արտադրել

Հայկական ընկերությունները ֆինանսների նախարարությանը անհրաժեշտ հսկիչ- դրամարկղային սարքեր չեն կարող արտադրել: Այդ մասին այսօր հայտարարել է ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը:

Ըստ նրա մինչ նոր սերնդի սարքերը պատվիրելը, ֆինանսների նախարարությունը հրավիրել է հայկական ընկերություններին, որպեսզի տեղեկանա՝ կարո՞ղ են արդյոք այդ սարքերը ընկերությունները անհրաժեշտ պարամետրերով արտադրել հարկային ծառայության սերվերի վրա գործարքների մասին տվյալների փոխանցման հնարավորությամբ: «Հայկական ընկերությունները չկարողացան բավարարել այդ պահանջները եւ անհրաժեշտ մոդելները զանգվածային մասշտաբներով մատակարել», - հավաստիացրեց Ալավերդյանը:

Ներկայումս հսկիչ-դրամարկղային սարքերը ֆինանսների նախարարության պատվերով արտադրում է թայվանական մի ընկերություն: 5 հազար սարքավումներ առաջին շարքը արդեն ուղարկվել է հանրապետություն, եւս 15 հազարը ճանապարհին են:

Նշենք, որ ընդհանուր առմամբ Հայաստանում գործում են մոտ 80 հազար տնտեսվարող սուբյեկտներ: Դրանցից 5490-ը՝ հիմնականում խոշոր սուբյեկտները, արդեն տեղադրել են նոր սերնդի սարքերը: