Բավ է պառակտվել
06-06-2014 10:31

Հայկական կողմը գազը գնում է 1000 խմ-ն 189 դոլարով

«Չորրորդ իշխանության» տեղեկություններով, ԱԺ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովն ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ կա անհամաձայնություն գնված գազի փաստացի գնի և պայմանագրում նշված գների միջև:

Բանն այն է, որ պայմանագրի համաձայն` հայկական կողմը 1000 խմ գազը գնում է 189 դոլարով: Իսկ ֆինանսական մուտքերն ու գազի ծավալը համադրելով` պարզվել է, որ իրականում գազը գնվել է 220 դոլար: Ստացվում է, որ հայկական կողմը գազը գնում է 30 դոլարով ավելի, քան նշված է պայմանագրում: Այս հանելուկը պարզելու համար ԱԺ հերթական նիստում ընդդիմադիր պատգամավորները մտադիր են հարցը բարձրացնել խորհրդարանում և հարց ուղղել կառավարությանը: