Բավ է պառակտվել
04-02-2014 14:13

Ինչպե՞ս թե, Հայաստանը 300 մլն դրամ գազի պարտք ունի

 Այսօր, ԱԺ նիստում, ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղակավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որ եթե մերժվի ՛՛գազային պայմանագրի՛՛ հարցով հանձնաժողովի ստեղծման առաջարկը, ապա քաղաքական լայն օրակարգ կձևավորեն: Հակոբյանը նշեց, որ ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն իմանալու, թե ինչպես է գոյացել 300 մլն  դրամ գազի պատքը.՛՛ Դրա համար հարկավոր է ստեղծել գազային պայմանագիր և հանձնաժողով՝ մի շարք հարցեր բացահայտելու նպատակով՛՛,-հավելեց Հակոբյանը, և ասաց, որ այդ նախաձեռնությունը պատկավում է ՀՀ ԱԺ 4 ոչ իշխանական ուժերին: Ըստ Հակոբյանի հարկավոր է հասկանալ, ինչպե՞ս է գազը բնակիչներին 110 տոկոսով թանկ վաճառվում, քան այն հասնում է ՀՀ:

՛՛Ժառանգություն՛՛  խմբակցության ղեկավարը նշեց, որ նախքան իրեն քննադատելը, թող ապացուցեն որ ինքը սխալ է.՛՛ Խախտվել է ՛՛Պետական բյուջեի մասին՛՛ ՀՀ օրենքը, չի կարող լինել 300 մլն դրամ պարտք և բերել հաստատել բյուջեն ԱԺ-ում, սա հակապետական քայլ է, խախտվել է ՛՛Արտաքին պարտքի մասին՛՛ ՀՀ օրենքը՛՛:

Հակոբյանը գազի գնի թանկացման և պարտքի վերաբերյալ սկսեց եզրահանգումներ անել. ՛՛Գրպանվել է այդ գումարը, որը շահարկում եք ու չեք ուզում հանձնաժողով ձևավորել, կամ էլ քաղաքական քայլ է: Հավանաբար գազը դեռևս 2011-ին է թանկացել, երբ արդեն խորհրդարանական, այնուհետև նախագահական ընտրություններն էին, և դուք թաքցրել եք, որպեսզի պահեք իշխանությունը, բնականաբար թանկացման մասին լսելով՝ ձայն չէիք հավաքի՛՛,-նշեց Ռուբեն Հակոբյանը և հավելեց, որ այսքանից հետո ԱԺ մեծամասնությունը նշում է, որ ոչ իշխանական ուժերն այս հարցը շահարկում են:

Հակոբյանը ելույթի վերջում հավելեց, որ կողմ է քվեարկելու այս նախաձեռնությանը, շարունակելու է պնդել, որ եթե այն չընդունվի, ապա ոչ իշխանական ուժերը քաղաքական լայն օրակարգ կձևավորեն, որպեսզի պետությունը բերեն նորմալ զարգացման: