Բավ է պառակտվել
18-09-2014 14:02

Հայաստանում հարկավոր է օգնել ոչ միայն թոշակառուներին

Հայաստանում պետք է օգնել ոչ միայն միայնակ թոշակառուներին: Այդ մասին ասվել է կառավարության այսօրվա նիստին ընդունված Սոցիալական ծառայությունների տրամադրման հայեցակարգում:
Ինչպես նշվում է հայեցակարգում, պետք է աջակցել ոչ միայն միայնակ թոշակառուներին, այլ նաեւ ընտանիքների հետ ապրող տարեց մարդկանց: Նրանց խնդիրները քիչ ուշադրություն չեն պահանջում՝ հաշվի առնելով ընտանիքներում թոշակառուների նկատմամբ բարդ վերաբերմունքը. շատ հաճախ տան անդամների վերաբերմունքը նրանց հանդեպ փոխվում է՝ առողջության վատթարացման պատճառով: Հետեւապես, նրանք նույնպես աջակցության կարիք ունեն, ասվում է հայեցակարգում:
Անհրաժեշտ է նաեւ հոգեբանական աջակցության նոր միջոցներ կիրառել. թոշակառուներին ներգրավել համայնքերի կյանքում («հաշվի առնելով հայ հասարակությունում տարեց մարդկանց նկատմամբ ավանդական հարգանքը»):