Բավ է պառակտվել
15-10-2015 11:16

Հայաստանն այսօր աշխարհաքաղաքական զարգացումների կենտրոնում է.Ա. Մարտինով

«ԵԱՏՄ-ի ապագան մենք բոլորս ենք կերտում, միության յուրաքանչյուր անդամ երկիր ինքնուրույն է և ինքն է որոշումներ կայացնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ասաց Մոսկվայի Նորագույն պետությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը:
Ինչ վերաբերվում է միջազգային էկոնոմիկական ճգնաժամին, ապա նա ասաց, որ այդ ճգնաժամը հնարավոր է հաղթահարել միայն միասնական ուժերով: Քաղաքագետը կարևորեց նաև Հայաստանի դերը աշխարհաքաղաքական գործընթացներում.
«Նայելով Հայաստանի քարտեզին՝ պարզ է դառնում, որ մի անկյունում Իրաքն է, մի անկյունում Թուրքիան, մյուս անկյունում Սիրիան: Այժմ Հայաստանը հանդիսանում է աշխարհաքաղաքական գործընթացների կենտրոն»:
Ինչ վերաբերվում է Սիրիական հակամարտությանը ապա քաղաքագետը նշեց, որ.
«ՌԴ արտգործնախարար Լավրովը, ով հայության համար օտար մարդ չէ, երեկ իր ելույթում ասաց մի պարզ բան. ԱՄՆ-ն ինչքան էլ ցանկանա, միևնույնն է չի կարող միայնակ փոխել աշխարհը, այսօր աշխարհը այլևս միաբևեռ չէ, դա արդեն փաստ է: ՌԴ-ի մասնակցությունը ԻԼԻՊ-ի դեմ պայքարին դրա վառ ապացույցն է»:
Ինչ վերաբերվում է ԵԱՏՄ-ին անդամակցելու ազդեցությանը Հայաստանի տնտեսության վրա, ապա բանախոստ ասաց,
«Իհարկե Եվրասիական ինտեգրումը շատ քննադատներ ունի նաև Հայաստանում, բայց հարկավոր է հասկանալ, որ սա ինտեգրում չէ Ռուսաստանի էկոնոմիկայի մեջ: Ռուսաստանը ընդամենը միության անդամներից մեկն է»:
Քաղաքագետը նաև նշեց, որ Հայաստանն այս տարի ստանում է ամենաէժան գինը էներգակիրների վրա և հնրարավորություն է ստանում առանց հարկերի մտնել ոչ միայն ռուսական, այլ նաև միության անդամ մյուս երկրների շուկաներ.
«Դեռ վաղ է եզրակացություններ անել՝ ձեռնտո՞ւ է ԵԱՏՄ-ին անդամակցումը, թե՞ ոչ, սա գործընթաց է, որը նոր է սկսվում: Սա մեծ հնարավորություններ է ընձեռնում Հայաստանին»:
Մոսկվայի Տնտեսագիտական բարձրագույն դպրոցի պրոֆեսոր, տնտեսագետ Օլեգ Մատվելչևն էլ անդրադառնալով տնտեսական բարդ իրավիճակին նշեց.
« Իսկ ո՞ւմ համար է հիմա լավ: Այսօր խորը տնտեսական ճգնաժամ է նաև եվրոպական մի շարք երկրներում: Բազմահազար ցույցեր են ընթանում Բեռլինում: Եթե նայում ենք այդ երկրների պետական պարտքերի ավելացմանը, պարզ է դառնում, որ տնտեսական աճը կրում է արհեստական բնույթ:
Ողջ աշխարհը՝ նույնիսկ Չինաստանը, այսօր տնտեսական անկում է ապրում: Ճգնաժամը վերաբերվում է բոլորին, և շատ տարօրինակ կլիներ, եթե անդամակցելով ԵԱՏՄ-ին Հայաստանը միանգամից տնտեսական աճ գրանցեր:Մոտակա ժամանակներս ոչ մի լաբվ բան չի սպասվում, ողջ աշխարհն է վատ վիճակում»,- եզրափակեց բանախոսը:

Մարինե Բարսեղյան