10-09-2014 18:17

Հայաստանի բնակչության 21 տոկոսը ԵՏՄ-ին անդամակցելը դրական քայլ է համարում

Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի բնակչության 21 տոկոսը դրական քայլ է համարում, մինչդեռ 2013թ. կատարված հարցման ժամանակ այդ կերպ մտածողների թիվը կազմամում էր 37 տոկոս:«Մարքեթինգի հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արամ Նավասարդյանը Նյութի աղբյուրը նշում է, որ Մեր երկրի բնակչության 12 տոկոսը միանշանակ դեմ է արտահայտվել ԵՏՄ-ին անդամակցելու մասին հարցին, իսկ մեկ տարի առաջ այդ թիվը կազմում էր 1 տոկոս:
Մեր բնակչության 40 տոկոսի կարծիքով` երկրի տնտեսական վիճակը կլավանա ԵՏՄ-ին անդամակցելուց հետո: Հարցվածների 15 տոկոսը կարծում է, որ ապրանքների գները կբարձրանան: 12 տոկոսի կարծիքով` տնտեսության վիճակը կվատանա:
Իսկ ինչ վերաբերում է Նազարբաևի հայտնած պայմանին, թե Հայաստանը պետք է ԵՏՄ-ին անդամակցի, ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով` այսինքն` առանց Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի բնակչության 43 տոկոսը անհնար է համարում: 6 տոկոսի կարծիքով` Հայաստանը միանշանակ պետք է համաձայնի այդ պայմանին: