Բավ է պառակտվել
30-09-2014 17:03

Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը նվազել է

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը 3.5%-ից նվազեցրել է 2.5%-ի, սեպտեմբերի 30-ին հայտարարել է Հայաստանում ԱՄՀ առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը:
Ըստ նրա՝ նախորդ կանխատեսման վրա ազդել են ներքին եւ արտաքին գործոնները: Ինչ վերաբերում է արտաքին ասպեկտներին, ապա դրանք ամենից առաջ Ուկրաինայի ճգնաժամի տհաճ հետեւանքներն են, նաեւ՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները:
Իրենց հերթին պատժամիջոցներն ազդել են Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների ծավալի վրա, որոնք հայ ընտանիքների մեծամասնության եկամտի հիմնական աղբյուրն են:
Հորթոնը նշել է, որ երկրի ներսում տնտեսությունն արգելակվում է պետբյուջեի միջոցների պակասի պատճառով: Դրանից հատկապես տուժել են ներդրումային խոշոր նախագծերը, որոնք ապահովում են բնակչության զբաղվածության զգալի մասը: