09-09-2014 15:26

Հայաստանի եվրասիական ինտեգրումը դեռևս արգելակված կմնա. ՀԱԿ անդամ

Հայաստանի եվրասիական ինտեգրումը դեռևս արգելակված կմնա: Նման կարծիքի է ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանը: Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, թե չարժե հավատալ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի ինտեգրման հարցով Հայաստանի արտգործնախարարի հայտարարությանը: «Չեմ կարծում, որ ինքն անձամբ պատշաճ խորությամբ պատկերացնում է՝ ինչի մասին է խոսում: Մեր պետպաշտոնայները միայն ցանկանում են հասարակությանը հանդարտեցնել աղոտ բառերի շարքով», - հավելեց Թադեւոսյանը:
Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 8-ին, Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցի հետ Երեւանում կայացած համատեղ մամուլի ասուլիսին Հայաստանի արտգործնախպարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միացման շուրջ բանակցություններն ընթանում են նախատեսված ժամանակացույցով եւ մոտ ապագայում կարելի է որոշակի արդյունքներ ակնկալել: