03-09-2014 20:46

ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության պայմանագիրն ուղարկվել է 4 երկրների կառավարություններին

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագրի վերջնական տարբերակը ուղարկված է 4 երկրների կառավարությունները, այս մասին հաղորդել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովում:

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միացման մասին պայմանագրի վերջնական տարբերակը ուղարկված է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարություններ: Չորս երկրներից յուրաքանչյուրում ընթանում են ներպետական ընթացակարգեր, որոնք անհրաժեշտ են ԵՏՄ-ի մասին 2014թ. մայիսի 29-ին կնքված Պայմանագրին Հայաստանի միացման մասին պայմանագիրը ստորագրելու համար:

Ստորագրման ամսաթվի շուրջ վերջնական որոշումը սահմանվում է չորս երկրների նախագահների կողմից:

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագրի կնքումը նախատեսվում է հոկտեմբերի 10-ին՝ Մինսկում կայանալիք ԵՏՄ անդամ-երկրների առաջնորդների բանակցությունների արդյունքում: