24-09-2014 14:48

ՀՀ-ի ԵՏՄ-ին անդամակցելուց, հայ-իրանական հարաբերությունները չեն տուժի.փորձագետ

«Հայաստանը նպատակ չունի Իրանի Նախագահի այցը հետաձգել, և դրա նախադրյալներն էլ չկան»,-այսօր հրավիրված մամուլիասուլիսի ընթացքում նշեց իրանագետ Մհեր Բաղդասարյանը, հավելելով թե Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության դեպքում Հայաստանի և Իրանի հարաբերությունները չեն փոխվի, ընդհակառակը՝ զարգացման ավելի մեծ հնարավորություններ կարող են ի հայտ գալ։
«Եվրասիական տնտեսական միությունը կարող է ինչ-որ բաներ առաջարկել, սակայն կարծում եմ, որ Հայաստանը որոշակի կետերով չի զոհաբերի հայ-իրանական հարաբերությունները ԵՏՄ-ի համար, քանի որ Իրանի հետ մենք սահմանակից ենք»,-ասաց փորձագետը: Իրանագետի համոզմամբ Հայաստանն Իրանից գազ ստանալու հնարավորություններ ունի, սակայն այստեղ խնդիրը ոչ միայն հայ-իրանական հարաբերություններն են, այլ նաև Ռուսաստանի հետ հարաբերությունները մեծ դեր ունեն: «Աբխազական երկաթուղու գործարկումը կխթանի Իրան-Հայաստան երկաթգծի շինարարությանը»:

Խոսելով Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներից՝ Մհեր Բաղդասարյանն ասաց, որ դրանցից ավելի շատ Եվրոպան է տուժելու, քանի որ կախվածություն ունի ռուսական գազից: