20-01-2014 19:27

Ամանորին Հայաստան է ներկրվել առանց մակնշման հավկիթներ

 Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանն անրադարձավ Ամանորին Հայաստան ներկրված, առանց մակնշման հավկիթների հարցին:

Ըստ նրա, առանց մակնշման հավկիթներ իրականում վաճառվել են, դրանք Պարսկաստանից ներկրված են եղել: Այդ օրերին հավկիթ հայաստան է ներկրվել Ուկրաինայից, Իրանից ու Վարստանից:

  «Նախորդ հանդիպման ժամանակ ասացինք, որ Նոր տարին դիմավորելու համար մեզ անհրաժեշտ է ձվի ներկրում, ներկրումը կատարվեց, և մենք կարողացանք դեկտեմբերին այդ ճեղքվածքը փակել: Կարծում եմ, որ ձու արտադրողները պատվով դուրս եկան, և առաջիկայում մենք կունենք պահանջարկը բավարարելու բոլոր հնարավորությունները»,-ասաց միության նախագահը:

Սերգեյ Ստեփանյանը նշեց, որ տոներից առաջ ձվի թանկացում չի նկատվել:

Ինչ վերաբերում է գնին, նա նշեց, որ նոյեմբերին ձվի գնի նվազում է տեղի ունեցել, իսկ դեկտեմբերին փոքր խանութներում և շուկայում գինն աճել է: Այդուհանդերձ բացթողնման գինը չի գերազանցել 63 դրամը: բացի այդ, սուբյեկտիվ որոշ գործոնների ազդեցությամբ հավկիթը թանկացավ, շատ տնտեսվարողներ արհեստական դեֆիցիտ ստեղծեցին, նշեց ն: