03-02-2014 14:03

Դեղագործական ոլորտի համագործակցություն՝ Հայաստանի ու Հնդկաստանի միջև

 Դեղագործության ոլորտում հրավիրված հայ-հնդկական գործարար համաժողովի ժամանակ Հնդկաստանի դեղագործության արտահանման խթանման խորհրդի ներկայացուցիչ Աբհայ Սինհան  նշել է, որ դեղագործությունը շատ հաճախ համեմատվում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետ, բայց այստեղ մարտահրավերներն ավելի շատ են: Ըստ նրա, իրենց համար մեծ պատիվ է ներկա գտնվել հայ-հնդկական համաժողովին, «Սա միայն խոսքերի մակարդակում համագործակցություն չէ: Մենք ավելի քիչ ենք գտնվում ԱՊՀ երկրներում, բայց մեր գործընկերներն արդեն համագործակցում են հայկական կողմի հետ: Մենք հիմնականում՝ ԱՄՆ, Ռուսաստան, Միացյալ Թագավորություն ենք արտահանում մեր արտադրանքը»,- նշել է Սինհան:

Իսկ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանն իր հերթին նշել է, թե դեղագործությունը մյուս 11 ոլորտների ցանկում Կառավարության կողմից ընտրվել է որպես գերակա ոլորտ:

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Մանասարյանն էլ հավելել է, որ այս գործարար համաժողովը Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության համար լավ հնարավորություն է։ Նա նշել է, որ սա ավելի կամրապնդի հայ-հնդկական հարաբերությունները:

Առողջապահության նախարարի խորհրդական Ղուկաս Ուրիխանյանն ասել է, որ որոշ ժամանակ անց համաժողովի արդյունքները տեսանելի կլինեն: