Բավ է պառակտվել
03-06-2014 14:48

Նոր զարգացում՝ հայ-արաբական բիզնես ոլորտում

Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատում հունիսի 3–ին կայացել է Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիի առեւտրաարդյունաբերական պալատի պատվիրակության եւ հայ գործարարների համատեղ բիզնես ֆորումը։ Հայաստան են ժամանել տարածաշրջանի խոշորագույն ընկերությունների ղեկավարներ ու գործարարներ։

ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանը, ներկայացնելով հայ–արաբական բարեկամության ակունքները, կարեւորել է հատկապես այս հանդիպումը, ինչը դառնալու է բիզնես ծրագրերի սկիզբ ու երաշխիք։ Աբու Դաբիի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Մոհամեդ Ֆանի Մորշեդալ Ռումայֆին, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը, Զարգացման Հայկական Գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը նշել են Հայաստանը Մաքսային Միությանը անդամակցելու գործոնը օգտագործելու որպես հայ–արաբական գործակցության զարգացման նոր հնարավորություն։

Ֆորումի ընթացքում կազմակերպվել են կլոր սեղան– քննարկումներ՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների վերաբերյալ (Արդյունաբերություն, գյուղատնտեսություն, մեքենաշինություն, տրանսպորտ, շինարարություն, սննդի ծառայություններ, սոցիալական ենթակառուցվածքներ, կանաչապատում եւ ոռոգում, դեղագործություն, անշարժ գույքի վարձակալություն եւ կառավարում, ներդրումներ, անասնակերի արտադրություն, դիզայն եւ այլն)։

Շնորհանդեսներով ներկայացվել են Հայաստանի առանձին լավագույն բիզնեսները, որոնց արտադրանքը արդեն հետաքրքրել են արաբ գործընկերներին։

Աբու Դաբիի առեւտրաարդյունաբերական պալատի խորհրդի նախագահ Մոհամեդ Ֆանի Մորրշեդ Ռոմայթին եւ ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր։