Բավ է պառակտվել
19-04-2014 09:39

Մինչև 10 միլիոն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողնեը կազատվեն շրջանառության հարկից. «168 ժամ»

«Կառավարությունը մտադիր է առաջիկայում հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որով կթեթևանա փոքր և միջին ձեռնարկությունների հարկային բեռը:
Ըստ արդեն մշակված հայեցակարգի՝ կառավարությունը մտադիր է մինչև 10 միլիոն դրամ տարեկան շրջանառություն ունեցող տնտեսվարողներին ազատել շրջանառության հարկից։
Առկա վիճակագրությամբ Հայաստանում 47 հազար 100 այդպիսի ընկերություն կա։ Բայց բոլորն էլ հասկանում են, որ սա կեղծ վիճակագրություն է, քանի որ ընկերությունների մեծ մասը թաքցնում է շրջանառության իրական ծավալները։
Եթե այս ընկերությունների իրական շրջանառությունը հաշվարկվի, ապա կստացվի, որ 10 միլիոնից պակաս շրջանառություն ունեցող ընկերությունները ոչ թե 47 հազար են, այլ ընդամենը մի քանի հազար»,–գրում է «168 ժամ» թերթը։