Բավ է պառակտվել
13-05-2014 11:50

Հարկավոր է զարգացնել Հայաստանի ներքին արդադրությունը. Վ. Սաֆարյան

Հայաստանի Մաքսային Միությանը անդամակցելու շուրջ մի շարք բանակացություններ եղան, հիմնական անհանգստացնող խնդիրն այն է, թե արդյո՞ք գնային քաղաքականության առումով դրական տեղաշարժ կլինի թե՝ ոչ: Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանի հավաստմամբ Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցությունը բավականին դրական է զարգանում: Էկոնոմիկայի նախարարությունը մշակել է ճանապարհային քարտեզը, մանցել են մի քանի լուծում պահանջող հարցերը՝ կապված համաներկրվող ապրանքների հետ: Ըստ բանախոսի ՀՀ կառավարությունը ՄՄ-ը անդամակեցելու վերաբերյալ պետք է մոբիլիզացնի տեղական արտադրությունը:Այն ապրանքները, որոնք կարող են արտադրվել հենց Հայաստանում, դրանց ներկրումը հարկավոր է կասեցնել:
Վազգեն Սաֆարյանը փաստեց, որ վերջին 20 տարիների ընթացքում մենք բացարձակ լիբերալիզմի ուղին ենք ընտրել, սպառելով ուրիշի ապրանքը: Շուկան այսօր հեղեղված է ՛՛օտար՛՛ ապրանքներով:Ցավալի է, բայց կասեցվել է տեղական արտադրությունը, ինչի հետևանքով մարդիկ մնացել են առանց աշխատանքի: Պետք է արգելել ներմուծումը, սակայն այս պարագայում մարդիկ կզրկվեն էժան ապրանքներից:
Ըստ Սաֆարյանի տեղական արտադրությունը խթանելու համար հարկավոր է էժան էլեկտրաէներգիա ստանալ, այս պարագայում ջերմոցային բիզնեսով զբաղվեղները ստիպված չեն լինի գազի դիմաց բավականին թանկ վճարել:
Այս հարցի վերաբերյալ Հայաստանի ապրանքնարտադրողների միությունը դիմել է ՀՀ կառավարությանը: Հարկավոր է նախ, ներքին ռեսուրսները ճիշտ օգտագործել, հետո միայն մտածել ապրանք ներմուծելու վերաբերյալ: