Բավ է պառակտվել
10-09-2015 13:07

Հարկավոր է արժեզրկել Դրամը. Խ. Հարությունյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը այսօր խոսելով Պուտին-Սարգսյան հանդիպման մասին, նկատեց, որ էներգետիկայի ոլորտում կողմերը մեկ անգամ ևս պատրաստակամություն ստանձնեցին գործող ատոմակայանի ռեսուրսն ապահովելու համար քայլեր անել, ինչը շատ կարևոր է տնտեսության համար: Երկրորդը՝ սահմանին ներմուծվող գազի գնի նվազումն է՝ 25 դոլարով, ինչը հնարավորություն է ստեղծում, որ շուկայում ևս գազի իրացման գինը նվազի:   «Ես կարծում եմ որ տնտեսության համար ավելի կարևոր է Դրամի դիրքերի թուլացումը, արժեզրկումը: Այսօր բոլորն են ասում, որ Դրամը արժեվորված է թե՛ դոլարի, թե՛ ռուբլու հանդեպ, ինչի արդյունքում արտահանման ծվալները նվազում են:  Այսօր մենք՝ արտահանման ծավալների էական անկում ունենք: Ռուսական ռուբլին իր դիրքերը զիջել է, բայց գները չեն ենթարկվել ադեկվատ փոփոխության: Եթե նախկինում, ենթադրենք, մեր կոնյակագործները իրենց արտադրանքը տանում էին Ռուսաստան և իրացնում էին 60 ռուբլով, որ արժեր 2 դոլար, ապա այսօր նույն գնով են իրացնում, որն արժի 1 դոլար: Այս պայմաններում սեփական արտադրական ծախսերն ապահովել հնարավոր չի: Դրա համար Դրամը պետք է թուլացնել: Կարծում եմ որ կառավարությունը կգնա այս ճանապարհով: Կարծում եմ, որ սահմանին գազի գնի իջեցումը հնարավորություն է տալիս ԿԲ-ին վերանայել իր դրամավարկային քաղաքականությունը՝ դեպի դրամի արժեզրկում: Ինչը կխթանի արտահանմանը և նպաստավոր պայմաններ կստեղծի արտադրության համար»:

Մարինե Բարսեղյան