27-09-2014 14:02

«Շրջանառության հարկի մասին» օրենքը ոչնչացնելու է ՓՄՁ-ն.մասնագետ

«Շրջանառության հարկի մասին» օրենքը կարճ ժամանկում դարձել է հասրակության լայն շրջանակների քննարկմշան թեմա: Այս առիթով այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում «Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության նախագահ» Ստեփան Ասլանյանը նշեց, որ օրենքի թերությունն այն է, որ խոշոր հարկատուները ապրանքի վաճառելու մասին փաստաթուղթ չեն տրամադրելու փոքր հարկատուին, ինչից տուժելու է փոքր հարկատուն: «Եթե այդքան լավ բան է շրջանառության հարկը, որ ասում են 3.5 տոկոսից նվազեցվում է 1.5 տոկոսի, ապա ի՞նչն է պատճառը, որ հազարավոր ձեռներեցներ դեմ են: Խնդիրը փաստաթղթավորման հետ է կապված, որովհետև մեծ հարկատուները փոքրերին հաստատ չեն տրամադրելու փաստաթուղթ»,-ասաց նա ու ավելացրեց, որ փոքր և միջին ձեռներեցները չեն խուսափում հարկ վճարելուց, սակայն այս փոփոխություններով միայն նրանց վնաս են տալու եւ շատերը չեն աշխատելու օրենքի կիրառումից հետո: «Օրենքն այսօր միայն ծառայելու է խոշոր բիզնեսի զարգացմանը, ՓՄՁ ոչնչացմանը»,-ընդգծեց բանախոսը: