11-08-2014 12:03

Ըստ ՀՀ նախագահի՝ ՀԱՊԿ միջամտության անհրաժեշտությունը չկար

Այսօր «Արմնյուզ» հեռուստաալիքին Սոչիում տված հարցազրույցի ժամանակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հենակետերի վրա ադրբեջանական դիվերսիոն հարձակումների ժամանակ «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության» միջամտության անհրաժեշտությունը չկար, ի պատասխան հարցի, թե ինչով է ր պայմանավորված ՀԱՊԿ լռությունն այդ հարցում: «ՀԱՊԿ գործունությունները մշտապես պայմանավորվում են դիմող երկրի գործողությունը»,-ասաց Սերժ Սարգսյանը, ավելացնելով, որ շուտով Հայաստան է այցելու կազմակերպության գլխավոր քարտուղարը։ Նա նաև ընդգծեց, որ այդ այցը ևս վերաբերմունքի վկայություն է:
ՀՀ Նախագահը հավելեց, որ ՀԱՊԿ դիրքորոշումն արտահատված է 2012 թվականի փաստաթղի մեջ և այն իր ուժ առ այսօր չի կորցրել: