Բավ է պառակտվել
29-10-2014 09:59

Doing Business 2015. Համաշխարհային բանկի ցուցակում Հայաստանը 45-րդն է

Համաշխարհային բանկը 12-րդ անգամ հրապարակել է Doing Business 2015 զեկույցը 189 երկրի համար: 
Բիզնեսի վարման համար ամենանպաստավոր պայմանների ստեղծման համաշխարհային առաջատարը, արդեն իններորդ անգամ, Սինգապուրն է: Տասնյակում են Նոր Զելանդիան, Հոնկոնգը, Դանիան, Հարավային Կորեան, Նորվեգիան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆինլանդիան, Ավստրալիան: 
Այս տարի Հայաստանն այդ վարկանիշային աղյուսակում 45-րդն է՝ նախորդ տարվա 49-րդ տեղի փոխարեն. երկիրն իր դիրքերը բարելավել է 4 կետով: Առանձին ցուցանիշներով Հայաստանն անկում է գրանցել վարկանիշի տասը չափորոշիչներից միայն երեքի կտրվածքով: Դրանք են վարկերի տրամադրումը, մինորիտար ներդրողների պաշտպանվածությունը, անվճարունակության թույլտվությունը: Հետխորհրդային երկրներից առաջատար է Վրաստանը (15), ապա՝ Էստոնիան (17), Լատվիան (23), Լիտվան (24), Հայաստանը (45), Բելառուսը (57), Մոլդովան (63): Ռուսաստանը 62-րդն է: Նրան հաջորդում են Ղազախստանը (77), Ադրբեջանը (80), Ուկրաինան (96), Ղրղզստանը(102) և Տաջիկստանը (166): 
Զեկույցը կազմված է ըստ տասը հիմնական չափորոշիչների, որոնց թվում են ձեռնարկությունների գրանցումը, շինարարության թույլտվության ստացումը, սեփականության գրանցումը, վարկերի ստացումը, հարկումը, միջազգային առևտուրը և այլն: