Բավ է պառակտվել
02-07-2014 09:45

Հավանական է եկող տարվա գարնանը էլէներգիայի սակագինը կրկին կբարձրանա 8-10 դրամով

«Ամեն ինչ խոսում է այն մասին, որ մի քանի ամիս հետո նույն այս հանձնաժողովը (Հանրային կապերը կարգավորող հանձնաժողով) կրկին անդրադառնալու է էլէներգիայի սակագնին: Իրավիճակն այնպիսին է, որ մի քանի ամսից հավանաբար հաջորդ տարվա գարնանը, էլէներգիայի սակագինը կրկին կբարձրանա 8-10 դրամով: Սա պայմանավորված է նրանով, որ էներգահամակարգի խոշորագույն օբյեկտներից մեկը՝ Հայկական ատոմակայանը, 1․5-2 տարով կանգնելու է հիմնանորոգման:

Էլէներգիայի սակագնի բարձրացման ֆոնին հատուկ հմայք է ձեռք բերում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների և նրանց մերձավոր հարազատների պաշտոնապես հայտարարագրած գույքն ու եկամուտները:
Ամենաուշագրավը հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի և նրա ընտանիքի անդամների գույքն է:
Պարզվում է՝ որ նա պաշտոնապես գրեթե միլիոնատեր է: Նա և նրա կինը միասին հայտարարագրել են շուրջ կես միլիոն դոլարի ունեցվածք: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հայտարարագրերի ռեգիստրի տվյալների համաձայն, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը 2013թ. տարեկան հայտարարագրում ներկայացրել է 11 միլիոն դրամ և 112 հազար դոլար դրամական միջոցներ: Տարեկան 1-2 անգամ թանկացումներ հաստատելու համար Ռոբերտ Նիկոլայիչը պետբյուջեից ստանում է տարեկան 8 միլիոն 180 հազար դրամ»,–գրում է «Հայկական ժամանակ»-ը։