Բավ է պառակտվել
08-07-2014 11:01

Հնարավոր է հացը թանկանա

«Օգոստոսի մեկից էլէներգիայի 10 տոկոս թանկացումը որոշակի ազդեցություն կունենա նաև ապրանքների գների վրա: Երեկ մեր թղթակիցը փորձել է պարզել, թե արդյո՞ք սակագնի բարձրացումը կհանգեցնի նաեւ հացի թանկացմանը: «Դե լույսով է թխվում հացը, ուրիշ ի՞նչ կարելի է անել, երևի թե կբարձրանա: Հացը թխվում է հոսանքով, ու հոսանքի թանկանալու դեպքում հացն էլ կթանկանա...»,- այսպես են մեր թղթակցին պատասխանել «Հեսու» հացի գործարանից: Սակայն, այստեղ դժվարացել են պատասխանել, թե կոնկրետ որքան կթանկանա իրենց արտադրանքը: Իսկ «Սևանի հացի գործարանի» տնօրեն Աշոտ Ավետիսյանը ավելի լավատեսական սպասում ունի: «Չեմ կարծում, որ հոսանքի գինը էնքան է բարձրացել, որ մենք էլ բարձրացնենք, կկարողանանք շահույթի հաշվին դա կոմպենսացնել»,- ասել է Ավետիսյանը: Փոխարենը, նրա կարծիքով, հացը իրենց մոտ կթանկանա մի դեպքում եթե փոքր ձեռնարկությունները ստվերից դուրս չգան»,-գրում է «Հայկական ժամանակ»-ը: