Բավ է պառակտվել
11-02-2014 12:53

Գյուղացիներին անորակ ու չգրանցված սերմնացունե՞ր են տրամադրել

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը, գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը նշեց, որ Հայաստանում 2010 թվականին 1010 տոննա ցորենի սերմացու է ներկրվել, որը բաժանվել է շահառուներին, պայմանով որ նրանք սերմացուն պետք է ցանեին, ապա ըստ պայմանագրի՝ բերքը հավաքելուց հետո պետք է մեկին երկու հարաբերակցությամբ վերադարձնեին գյուղատնտեսության նախարարությանը, որպեսզի հաջորդ տարի այն տրամադրվեր այլ շահառուների ևս։ Սակայն շահառուների մի մասն է միայն նախատեսված չափով վերադարձրել սերմացուն:
Իսկ ահա այն գյուղացիներն, ովքեր չեն կարողացել սերմացուն վերադարձնել, պարտավորվում են գումարը վերադարձնել, քանի որ նախարարությունը պիտի կարողանա ծրագիրը շարունակել: Ըստ փոխնախարարի եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով շատ ֆերմերներ չկարողացան սերմացուն հետ վերադարձնել:
Պետությունը հաշվի առնելով ֆորսմաժորային վիճակը, ընդառաջ է գնացել և բոլոր շահառուներին պաշտոնական նամակ է ուղարկվել, որով առաջարկվել է վճարել տարբերությունը։
՛՛Այն շահառուները, ովքեր չեն վճարել, նրանց նկատմամբ դատական հայց է ներկայացրել: Օրեր առաջ պարզվել է, որ Արարատի մարզի շահառուներից մեկը շահել է դատը: Փոխնախարարը հայտարարեց, թե Գյուղատնտեսության նախարարությունը վերաքննիչ բողոք է ներկայացնելու դատարան՛՛,-հավելեց փոխնախարարը:
Իսկ ահա, ասուլիսին ներկա, Նորակերտցի Ռաֆիկ Պողոսյանը նշեց, որ սերմացուն ցանել է, բայց սպասված բերքը չի ստացել:
Արարատի մարզի բնակիչ Մեսրոպ Հայրապետյանն, ով շահել է դատը, ասաց, թե փոխնախարարը ստում է՝ իրենք իրենց նախաձեռնությամբ չեն իջեցրել սերմացուի վճարվելիք գումարը, այլ գյուղացիները դիմել են մարդու իրավունքների պաշտպանին, ինչից հետո միայն գյուղատնտեսության նախարարությունն ընդառաջ է գնացել:
Ըստ գյուղացիների բոլոր այն ֆերմերներով, ովքեր խաբնվել են գյուղատնտեսության նախարարության կողմից, քանի որ վերջինս անորակ, չգրանցված սերմացու է տրամադրել իրենց, հավաքվելու են և բողոքի ակցիա են անելու Կառավարության դիմաց: