06-10-2014 14:38

Վերջին 9 ամիսներից 5 ամիսների ընթացքում արձանագրվել է գնանկում.ԱՎԾ

«Հայաստանի սպառողական շուկայում 2014թ.-ի ընթացքում արձանագրվել է գնանկման միտում: Վերջին 9 ամիսներից 5 ամիսների ընթացքում արձանագրվել է գնանկում, և ընդհանուր գնանկումը կազմել է 4.6% տոկոս»,- այսօր կայացած ասուլիսին տեղեկացրեց Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը: Ըստ նրա՝ գնաճ արձանագրվել է հունվարին` 2.8%, ապրիլին`0.5% և վերջին երկու ամիսներին` օգոստոսին` 0.7%, սեպտեմբերին` 0.4%: «Նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ սպառողական շուկայում նկատվել է գների նվազում 0.8%-ով»,- տեղեկացրեց բանախոսը: «Պարենային 13 ապրանքային խմբերից 10-ում արձանագրվել է գնաճ՝ 0.1%-9.4%: Ընդ որում՝ ամենաբար գնաճը արձանագրվել է ձվի շուկայում` 9.4%»,-նշեց Գուրգեն Մարտիրոսյանը: Անրադառնալով ոգելից խմիչքի ու ծխախոտի գներին, մասնագետն ընդգծեց, որ դրանց գներն անփոփոխ են մնացել:
«Սեպտեմբերին Հայաստանի 7 քաղաքներում արձանագրվել է 0.1-0.5% գնաճ, ամենաբարձրը եղել է Գյումրիում ու Երևանում, ամենացածր գնաճն արձանագրվել է Եղեգնաձորում, Վանաձորում, Գավառում, իսկ Էջմիածնում ու Իջևանում գները մնացել են անփոփոխ»,-եզրափակեց ԱՎԾ գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետը: