Բավ է պառակտվել
19-01-2015 10:26

Վրաստանը և ՌԴ-ն բանակցություններ կանցկացնեն մշտական ավիաթռիչքուղիների հարցով

Վրաստանի և Ռուսաստանի ավիաիշխանոթյունները մտադիր են հունվարի վերջին բանակցություններ անցկացնել երկու երկրների միջև մշտական թռիչքներ անցկացնելու հարցով, հայտնել է Վրաստանի վարչապետի տեղակալ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին:
«Մենք կաշխատենք պահպանել այն բալանսը, որը մի կողմից մարդկանց մրցակցային գներով ճանապարհորդելու հնարավորություն կընձեռի, իսկ մյուս կողմից, բնականաբար, կաշխատենք առավելապես պաշտպանել ընկերությունների շահերը»,- փոխանցել է «Ինտերֆաքսը» Կվիրիկաշվիլիի խոսքերը: Ներկայում Մոսկվայի և Թբիլիսիի միջև թռիչքները իրականացնում է չորս ավիաընկերություն՝ ռուսաստանյան «Սիբիր»-ը, «Աէրոֆլոտ» և «Տրանսաէրո»-ն: Թռիչքները իրականացնում է նաև վրացական «Georgian Airways»-ը: