10-01-2017 16:25

Վրաստանն ու « Գազպրոմը» կրկին կփորձեն համաձայնության գալ՝ Հայաստան տարանցվող գազի վերաբերյալ

Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հունվարի 10-ին հերթական հանդիպումը կունենա ռուսական « Գազպրոմը-էքսպորտի» ղեկավարների հետ՝ քննարկելու համար ռուսական գազի տարանցումը Հայաստան. այս մասին տեղեկացնում են գերատեսչության մամուլի ծառայությունից:
Ինչպես հայտնում է «Փրայմը» հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությանը, կողմերի այս հանդիպումը երրորդը կլինի վերջին ամսվա ընթացքում:
Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հունվարի 10-ին Մինսկում աշխատանքային հանդիպում կունենա « Գազպրոմը-էքսպորտի» ղեկավարների հետ: Հերթական աշխատանքային հանդիպումը նվիրված է Հայաստան տարանցվող ռուսական գազի հարցին»,- ասված է էներգետիկայի նախարարության հայտարարությունում:
Կալաձեի խոսքերով, հանդիպումների ընթացքում կողմերը աշխատանք են տանում նոր ամենամյա համաձայնագրի շուրջ, որով կողմերը կա՛մ կանցնեն տարանցման համար նախատեսված ֆինանսական վճարի, կա՛մ կպահպանեն գործարքի նախկին պայմանները:
Կողմերը դեռ չեն հասել կոնսենսուսի, բայց ինչպես նշում է Կալաձեն, Վրաստանի դիրքորոշումը կայանում է նրանում, որ ֆինանսական վճարման անցման պարագայում գազի տարանցման դիմաց Վրաստանը պետք է ստանա համանման օգուտ, որը կարտահայտվի դրամական արտահայտությամբ:
Վրաստանի տարածք գազի հիմնական ներկրող է հանդիսանում Ադրբեջանը, սակայն Ռուսաստանից էլ Վրաստանը ստանում է Հայաստան ներմուծվող գազի 10%-ը՝ իբրև վճար, տարացիկ ճանապարհ ապահովելու դիմաց:
2007 թվականից ի վեր Վրաստանը ռուսական գազ չի գնում:
2016 թվականի մարտին վրացական կողմն ու « Գազպրոմը» երկարատև բանակցություններից հետո նոր համաձայնագիր կազմեցին, համաձայն որի Վրաստանը կշարունակի ստանալ Հայաստան ներկրվող ռուսական գազի 10% տոկոսը: