Բավ է պառակտվել
29-06-2015 10:25

Երևանի ակցիաները կարող են «Ինտեր ՌԱՕ»-ին ստիպել վաճառելու ՀԷՑ-ը

Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաները և ՀԷՑ-ի ազգայնացման մասին իշխանությունների խոստումները կարող են «Ինտեր ՌԱՕ»-ին ստիպել վաճառել ՀԷՑ-ը:  Ռուսական հոլդինգն արդեն բանակցություններ է վարում հայկական ծագումով ռուս գործարարների՝ այդ թվում «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ: Սակայն նոր սեփականատեր գտնելն այնքան էլ հեշտ բան չէ, ըստ աղբյուրի, անհավասարակշռված սակագնի հետևանքով ընկերությունը պարտքեր է կուտակել, իսկ բողոքի մասնակիցները պահանջում են, որպեսզի իշխանությունները բյուջեից չկոմպեսացնեն վնասը: