Բավ է պառակտվել
24-02-2014 14:53

«Պարզ է, որ ՄՄ անդամ երկրներից ներկրված ապրանքներն ավելի որակյալ են լինելու». փոխնախարար

«Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությամբ անորակ և բարձրարժեք սննդամթերքի ներկրումը կբացառվի», -նման հայտատրություն արեց, ասօր հրավիրվծա մամուլի ասուլիս ընթաքում, ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղեյանը: Փոխնախարաի խոսքով՝ ՄՄ-ին անդամակցելու ճանապարհային քարտեզի ստեղծման հարցով յոթ կետեր են առաջարկվել. «Քննարկման համար միացյալ հանձնաժողովից մասնագետներ են այցելել մեզ, հիմնականում քննարկվել են ՄՄ-ին ոչ անդամ երկրների հետ հարաբերությունների հստակեցման, պետության կողմից ցուցաբերած աջակցությունը գյուղոլորտին և նախարարության դինամիկ զարգացման հարցեր են քննարկվել»,- ասաց նա: Գրիշա Բաղեյանը նաև ընդգծեց, որ առաջին հերթին ՄՄ-ի և միասնական ընդհանուր տարածքի ընդլայնումը հնարավորություն կտա դյուրինացնել արտահանումը երրորդ երկրներից բացի, նաև ՄՄ-ի երկրներ, դա թույլ կտա ընդլայնել գյուղմթերքի ծավալը: «Մաքսային միության անդամ երկրներ արտահանվող գյուղմթերքը կազմում է 65-70%, նույնիսկ ունենք մթերքներ, որոնց ծավալները 95% տոկոս են կազմում: »,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք իրենց առաջ խնդիր են դնում մեծացնել արտահանման ծավալները: Փոխնախարարը, նաև հիշեցրեց, որ ՄՄ-ն հնարավորության կտա, անդամ երկրներից ցածր մաքսատուրքով ապրանքներ ներկրեն Հայաստան: «Պարզ է, որ ՄՄ անդամ երկրներից ներկրված ապրանքներն ավելի որակյալ են լինելու, և հնարավոր է` նույնիսկ զրոյական մաքսային գներով մթերքներ ներկրվեն»,-ասաց Գ. Բաղեյանը: «Եթե մենք արտահանում ենք ՄՄ, Վրաստանի սահմանում ստուգում կամ փորձաքննության չի ենթարկվելու տվյալ ապրանքը, դա միանգամից գնալու է ՄՄ երկրներ։ Ինչքան շատ կարողանանք արտահանել, այնքան պահանջարկը շատ է լինելու և մենք շատ արտադրանք ենք տալու: Այժմ, եթե մենք ՄՄ-ի անդամ ենք, ճանապարհային բոլոր հարցերը լուծվելու են մեխանիկորեն»,-Եզրափակեց փոխնախարարը: