Բավ է պառակտվել
14-01-2015 19:26

Գրեֆը Ռուսաստանում «լայնածավալագույն» բանկային ճգնաժամ է կանխագուշակել

Ռուսաստանում ընթացիկ տնտեսական իրավիճակի պայմաններում «լայնածավալագույն» բանկային ճգնաժամ է սպասվում: Այդ մասին հայտարարել է ՌԴ Խնայբանկի նախագահ Գերման Գրեֆը: Նա ասել է, որ նավթի 43-45 դոլար մեկ բարրելի համար պայմաններում բանկերը պետք է բազմապատկեն իրենց ռեզերվները, սակայն նրանցից ոչ բոլորը կդիմանան ռեզերվների նման ծավալներին: Նա նաև նշել է, որ Խնայբանկը ձևավորելու է շուկայի մյուս մասնակիցներից ավելի քիչ ռեզերվներ:

Անցյալ տարվա վերջում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ներդրումների ապահովագրության գործակալության միջոցով մինչև տրիլիոն ռուբլի ռուսաստանյան բանկերի կապիտալիզացման մասին օրենք: Բացի այդ դեպոզիտների ապահովագրման լիմիտը բարձրացվել է 700 հազարից մինչև 1,4 միլիոն ռուբլի:

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ միջոցները տրամադրվելու են բանկերին ոչ թե հենց այնպես, այլ գործող ձեռնարկություններին վարկավորում տրամադրելու պայմանով: Այդ տրիլիոնը տրամադրելը հանդիսանում է որպես փոխհատուցում ԿԲ-ի կողմից առանցքային դրույքաչափը կտրուկ բարձրացնելու համար (տարեկան մինչև 17 տոկոս), ինչը իր հերթին կտրուկ նվազեցրել է միջազգային շուկայում տեղ գրավելու վարկային կազմակերպությունների հնարավորությունները: Բացի փոխարժեքի շուկայում կրած դժվարություններից վերջերս բանկերը բախվել են վարկերի ուշացման խնդրին: Միևնույն ժամանակ վարկավորման ծավալների աճը ընդհանուր առմամբ շարունակվեց նաև 2015 թվականին: