Բավ է պառակտվել
13-07-2015 09:47

Հունաստանը կմնա եվրոգոտում

Եվրոգոտու անդամ երկրների գագաթնաժողովի ընթացքում որոշվել է Հունաստանին չհանել կազմակերպության կազմից, ինչին ի պատասխան Աթենքը պարտավորվել է կատարել պարտավորությունները վարկատուների առաջ։ Կողմերը պայմանավորվել են փուլ առ փուլ Հունաստանին տրամադրել օգնության երրորդ փաթեթը, ինչը երաշխավորում է երկրի մնալը եվրոգոտում։  Ի պատասխան՝ Ալեքսիս Ցիպրասը պետք է մինչև հուլիսի 14-ը խորհրդարան անցկացնի 6 օրինագիծ, որոնք պետք է համաձայնեցվեն ԵՄ-ի հետ։ Խոսքը, մասնավորապես, թոշակային ու հարկային բարեփոխումներին է առնչվում։ Վարկավորման եռամյա ծրագրի թողարկումը պետք է հաստատվի հունիսի 15-ին՝ Եվրոխմբի հերթական հանդիպման ընթացքում։ Եթե դա տեղի չունենա՝ ծրագիրը կտապալվի։ Նախնական տվյալներով՝ Աթենքին տրամադրվելիք վարկի չափը կազմելու է 90 մլրդ եվրո։