09-02-2016 14:17

ԵՏՄ-ում անպայման գալու ենք միասնական արժույթի. Հ. Բագրատյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն այն համոզման է, որ, ի վերջո, պետք է ԵՏՄ-ն գա միասնական արժույթի: Այսօր հրավիրված ասուլիսին նա նկատեց, թե ԵՏՄ-ում 300 մլրդ դոլարի շրջանառություն կա և նման իրավիճակում պարտավոր են նոր արժույթի անցնել, որը դոլարից կախվածությունը կնվազեցնի:
«Մենք ապացուցում ենք, որ առանց դոլարի կարող ենք առևտուր անել: ԵՏՄ-ի համար անպայման գալու ենք միասնական վալյուտայի: Ես չգիտեմ` դա երբ կլինի»,-ասաց նա:
Բագրատյանի խոսքով՝ երեք տարբերակ կա ԵՏՄ-ում աշխատելու, երբ բոլորը մտնում են ռուբլու գոտի, ինչը ՌԴ-ի ցանկությունն է, բայց ոչ Բելառուսի ու Ղազախստանի, գալ նոր ռուբլու, որտեղ յուրաքանչյուր երկիր բաժին ունի, ինչպես օրինակ՝ ՀՀ-ն 3-4% և երրորդ տարբերակը՝ կանխիկ դրամ ընդհանրապես չի տրվում, բայց անկանխիկ հաշվարկներ է իրականացվում հաշվարկային ապարատի միջոցով:
«Առաջին տարբերակը կյանքի չի կոչվի, որովհետև Բելառուսը, Ղազախստանը դեմ են, իսկ ՀՀ-ն կհամաձայնվի, որովհետև այս իշխանություններն ամեն ինչին համաձայն են»,-ասաց նա: