18-05-2016 09:08

ԵԱՏՄ սահմանները կհագեցվեն միասնական պահանջների համաձայն

ԵԱՏՄ մաքսային սահմանի բոլոր անցակետերի կահավորումը պետք է համապատասխանի ընդհանուր ստանդարտային պահանջներին:
ԵՏՀ կոլեգիան վերջին հանդիպման ժամանակ հաստատել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) սահմանը միության անդամ բոլոր երկրներին միասնական մոտեցում ցուցաբերող հսկողական համակարգի սարքավորումներով համալրելու որոշումը: Ինչպես նշել է ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար Մուկայ Կադիրկուլովը, բոլոր անցակետերի միասնական կահավորումը ռազմավարական նշանակություն ունի միության շրջանակներում տնտեսական հարաբերությունների ամրապնդման մեջ:
Հանդիպման ընթացքում, նաև համաձայնեցվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) փոխըմբռնման հուշագրի նախագիծը: Փաստաթուղթը պատրաստվել է ԵՏՀ-ի ներկայացուցիչների և ՀՄԿ քարտուղարության հետ համատեղ, մաքսային վարչարարության` մաքսային հսկողության արդյունավետության և մաքսային ենթակառուցվածքների զարգացման բարելավման նպատակով:
Եվրասիական տնտեսական միությունը տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է, օժտված միջազգային իրավասուբյեկտությամբ, հիմնադրված Եվրասիական տնտեսական միության մասին Պայմանագրով: ԵԱՏՄ անդամ պետություններն են՝ Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունն ու Ղրղզստանը: