Բավ է պառակտվել
06-02-2015 16:35

Ռուսաստանի «հոլանդական հիվանդությունը» ավարտվել է

«Հոլանդական հիվանդությունը», երբ նավթագազային դոլարների ներհոսքը դանդաղեցնում է արտադրության աճը, ավարտվել է ՌԴ-ի համար: Այժմ եկել է համակարգային բարեփոխումների, արտոնությունների կրճատման, մինչև 63 տարեկան թոշակային տարիքի բարձրացման ժամանակը, հայտարարել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը: «Հոլանդական հիվանդություն» եզրույթը մտցվել է 1970-ներին Նիդեռլանդների տնտեսական ճգնաժամը բնորոշելու համար նրանից հետո, երբ երկիրը հայտնաբերել է և սկսել է օգտագործել Հյուսիսային ծովում գտնվող գազի մեծ պաշարները: Գազի վաճառքից ստացված տարադրամի ներհոսքը դարձել է ոչ արդյունավետ հոլանդական արտադրության կրճատման պատճառ: Ֆինանսների նախարարի կարծիքով՝ հասունացել է ժողովորդի հավանությանը չարժանացած այն որոշումների իրականացման պահը, որոնց իրագործումը նախկինում քաղաքականորեն բարդ կլիներ: «Մենք պետք է հրաժարվենք նոր հավելյալ գնի ստեղծման վրա հիմնված տնտեսական մոդելի եկամուների վերաբախշմանն ուղղված ընթացիկ համակարգից», - ասել է Սիլուանովը հարցազրույցում: «Եթե մենք կրճատենք պետական ծախսերը, ապա մասնավոր պահանջարկը խթանող գնաճի և տոկոսադրույքների կրճատման համար հնարավորություններ կստեղծվեն», - ասել է նախարարը: Նրա կարծիքով՝ բյուջեի ծախսերի լիարժեք կրճատում տեղի չի ունենա, եթե պաշտպանության և թոշակային համակարգի ծխասերը անձեռնամխելի մնան: Նախկին ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը լքեց Դմիտրի Մեդվեդևի գլխավորած կառավարությունը 2011 թվականին վարչապետի հետ պաշտպանության ոլորտի ծախսերի թեմայով վեճի պատճառով: Այս տարի պաշտպանության ոլորտի ծախսերը կարճատվել են ընդամենը մինչև անհրաժեշտ ռազմական տեխնիկայի գնման նիշը: Պաշտպանության ոլորտի ծախսերը կազմում են ընդամենը բյուջեի ծախսերի մեկ երրորդը, մինչդեռ մեկ հինգերորդ մասը հատկացվում է Թոշակային հիմնադրամի ՀՆԱ-ի 4% կազմող ծախսերի ամենամյա դեֆիցիտի փոխհատուցմանը, քանի որ թոշակառուների թիվը և թոշակի ծախսերը երկրում աճում են եկամուտներից արագ՝ «սնունդ» ստանալով աշխատող քաղաքացիների կողմից: Այժմ ՌԴ-ում տղամարդիկ թոշակավորվում են 60 տարեկան հասակում, իսկ կանայք՝ 55 տարեկան հասակում: Ռուսաստանը ընդունել է 1932 թվականին Ստալինի օրոք հաստատված աշխարհում թոշակի անցնելու ամենացածր տարիքներից մեկը: Ֆինանսների նախարարությունը առաջարկում է բարձրացնել թոշակավորման տարիքը տարեկան վեց ամսով, մինչև այն հասնի 63 տարեկանի տղամարդկանց և կանանց համար: Արդյունքում 2025 թվականին Թոշակային համակարգը ինքնաբավ կդառնա: «Ռուսաստանում թոշակների և սոցիալական օգնության համակարգը շարունակում է մնալ ամենա անարդյունավետ համակարգերից մեկը: Մենք աջ և ձախ բաժանում ենք սոցիալական օգնությունը և արտոնությունները», - նշել է Սիլուանովը: