Բավ է պառակտվել
06-02-2015 10:22

Տարեկան գնաճը ՌԴ-ում կազմել է 15%

Տարեկան գնաճը ՌԴ-ում 2015 թվականի հունվարին հասել է մինչև 3,9% 2014 թվականի դեկտեմբերի 2,6%-ի դիմաց, նշված է Ռուսաստանի վիճակագրության տվյալներում: Տարեկան սպառողական գների աճը հունվարի տվյալներով կազմել է 15%՝հասնելով ընթացիկ տարվա գնաճի գագաթնակետին: Տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Ալեքսեյ Վեդևը նախկինում հայտարարել էր այն մասին, որ գնաճի գագաթնակետը սպասվում է 2015 թվականի մարտ-ապրիլ ամիսներին, երբ այն հասնի տարեկան 15-17%-ի: 2014 թվականի հունվարին գնաճը կազմել է 0,6%: 2015 թվականի հունվարին ապրանքների գինը աճել է 4,4%-ով, այդ թվում նաև պարենային ապրանքի գինը աճել է 5,7%-ով, պարենային ապրանքի գնաճը առանց բանջարեղենի կազմել է 3,7%, ոչ պարենային ապրանքի գնաճը՝ 3,2%-ով, գնաճը ծառայության ոլորտում կազմել է 2,2%: Տարեկան կտրվածքով 2014 թվականի հունվարի համեմատությամբ ապրանքի գնաճը կազմել է 15,9%, այդ թվում նաև պարենային ապրանքի գինը աճել է 20,7%-ով, պարենային ապրանքի գնաճը առանց բանջարեղենի կազմել է 18,4%, ոչ պարենային ապրանքի գնաճը՝ 11,2%, գնաճը ծառայության ոլորտում կազմել է 12,3%: Հունվարին ՌԴ 10 սուբեկտներում ապրանքի և ծառայությունների սպառողական գնաճը կազմել է ավելի քան 5% հիմնականում սննդամթերքի գնաճի հաշվին: Մոսկվայում սպառողական գները մեկ ամսվա ընթացքում աճել է 3,7%, իսկ Սանկտ Պետերբուրգում՝ 5%: