31-01-2014 14:03

՛՛ Գնված ապրանքը ետ չենք ընդունում՛՛, այս հայտարարությունը հակաօրինական է

 ՛՛Իրազեկ և պաշտպանված սպառող՛՛ ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն, այսօր, հրավիրված ասուլիսին անրադրձավ սպառողների իրավունքների պաշտպանությանը: Ըստ նրա, սպառողական դաշտում արդյունք հնարավոր է գրանցել, եթե սպառողը շահագրգռված է դրանում:

Պիպոյանը նշեց, որ  2013 թվականի ընթացքում բնակչության շրջանում հարցում է անցկացվել և պարզվել է, որ մարդկանց 95 տոկոսին անհանգստացնում է գազի ու էլեկտրաէներգիայի թանկ գները:

«Հայռուսգազարդ»-ը նշել էր, թե եղանակային պայմաններն են եղել պատճառը, որ շատ ծավալով են գազ օգտագործել: Հարցումն անցկացվել է այն բնակարաններում, որտեղ փոքր երեխա կա: Նախորդ և այս տարիների ընթացքում նույն բնակարանում նույն ժամանակահատվածում արձանագրվել է 16-17% շեմ»,-հավելեց  Պիպոյանը և ասաց, որ գազի կաթսաների ֆիլտրերը աղտոտվել են մեկ-երկու տարվա ընթացքում, ինչը նշանակում է, որ սպառվող գազը չի համապատասխանում նորմերին:

«Մեր մասնագետները փորձեցին ամեն ինչ բացահայտել, սակայն չի ստացվում, որովհետև նրանք ասում են, թե չունեն այն զինանոցը, որպեսզի կարողանան հստակ պատասխաններ տալ»,-ասաց Բաբկեն Պիպոյանը, ավելացնելով, թե փորձելու են առանց պետության միջամտության ձեռք բերել այդ սարքերը:

Բաբկեն Պիպոյանն ասաց, որ կդիմեն ՀՀ Կառավարությանը՝ տեսնելու, թե արդյո՞ք պետությունը շահագրգռված է պաշտպանելու սպառողի շահերը:

«Երկրում գրեթե տեսակավորում և սորտավորում չկա: Այն հայտարարությունը, որ փակցված է խանութներում, թե գնված ապրանքը ետ չի ընդունվում, հակաօրինական է և հակասում է «Սպառողների շահերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքին: Սակայն հանրությունը իրազեկված չէ այդ մասին»,-հավելեց Պիպոյանը: