14-09-2015 17:29

Գնաճ գրանցվել է միայն ՀՀ-ում. Վ. Բոստանջյան

Տնտեսագետ Վարդան ԲոստանջյանՆ այսօր խոսելով այն հանգամանքի մասին, որ համաշխարհային պարենի կազմակերպության տվյալներով ողջ աշխարհում գրանցվել է գնանկում, իսկ Հայաստանում կրկին գնաճ է, ասաց. «Հայաստանի Հանրապետությունը տվյալ պարագայում բացառություն է կազմում այն պատճառով, որ գնագոյացումը ոչ մի օրինաչափության չի ենթակվում և այս երևույթը պայմանավորված է նրանով, որ կա եկամուտների բևեռացում՝ հարստությունը կուտակված է փոքրաթիվ մարդկանց ձեռքում և մի ստվար զանգված աղքատ է: Պաշտոնական տվյալներով աղքատությունն այսօր կազմում է 34%, իբրև աղքատության շեմ ամսական սահմանված է 17 հազար դրամը, որի մեջ մտնում են ոչ միայն պարենային ծախսերը, այլ նաև կոմուլալ վճարումները և այլ ծախսեր: Իրականում 100 հազար դրամն է այն գումարը, որով կարելի է գոյատևել: Եթե այս թիվը սահմանվեր իբրև աղքատության շեմ, ապա աղքատության քանակը երկրում 70%-ի կհասներ: Մատների վրա հաշված տնտեսական սուբյեկտներ են, որ ունենալով անօրինական հովանավորչություն, կարողանում են գին թելադրել և նման իրավիճակ ստեղծել երկրում»: 
Բանախոսը նշեց նաև, որ մարդու նորմալ գործունեության համար անհրաժեշտ է 2100 կիլոկալորիա՝ օրվա կտրվածքով, իսկ հայ հասարակության մի ստվար զանգված չի կարողանում ստանալ դա: Ըստ Վ. Այվազյանի, նվազագույն զամբյուղը՝ մարդու ողջ կարիքները լրացնելու համար, պետք է կազմի ամսական 100-120 հազար դրամ: 

Մարինե Բարսեղյան