Բավ է պառակտվել
13-04-2016 07:59

ԵԱՏՄ երկրների վարչապետները կքննարկեն նավթի ընդհանուր շուկաների ստեղծումը

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ-երկրների կառավարությունների ղեկավարները Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում մտադիր են հաստատել ԵԱՏՄ նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման գաղափարի նախագիծը: Այս մասին հայտնել է ՌԴ կառավարության ապարատի աշխատակիցը:

Տվյալ ոլորտում ընդհանուր շուկաները ստեղծվում են ԵԱՏՄ-ի մասին 2014թ. մայիսի 29-ի պայմանագրի առանձին կետերի համաձայն և կոչված են ապահովելու միության անդամ-երկրների էներգետիկ անվտանգությունը և բարձրացնելու հումքի համաշխարհային շուկայում դրանց մրցունակության ընդհանուր մակարդակը:

Նիստի օրակարգը, ինչպես ավելի վաղ հայտնում էր ՌԴ կառավարության մամլո ծառայությունը, ներառում է Եվրասիական տնտեսական ինտեգրման խորացման առաջնային խնդիրներ:

Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել ԵԱՏՄ գործունեությանը և ինտեգրման ոլորտային ուղղությունների զարգացմանը առնչվող ինտեգրացիոն օրակարգի հարցերի լայն սպեկտր: Կքննարկվեն ԵԱՏՄ անդամ-պետությունների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված միջոցառումներ: