Բավ է պառակտվել
24-03-2017 12:43

«Տաշիր Գրուպ»-ի ղեկավարը կզբաղվի Հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի գործարկմամբ

«Տաշիր Գրուպ»-ի ղեկավար Սամվել Կարապետյանը ուրբաթ օրը Հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ ստեղծելու ծրագրի շրջանակներում մի խումբ ռուս գործարարների հետ կժամանի Երևան, այս մասին հայտնում է «Հրապարակ» թերթը:
Լրատվամիջոցի տվյալներով մարտի 25-ին հիմնադրամի գործարկման վերաբերյալ համապատասխան հայտարարություն կարվի:
Հիշեցնենք, որ ներդրումային հիմնադրամ ստեղծելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել տարեսկզբին՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի Մոսկվա կատարած այցի ժամանակ:
Ինչպես փոխանցում են թերթի աղբյուրները, հիմնադրամի միջոցներն առաջին հերթին ուղղվելու են շրջանների հավասար զարգացմանը, չնայած մինչ այդ խոսվում էր, որ ներդրումների առյուծի բաժինը հասնելու է Սամվել Կարապետյանի ծննդավայր հանդիսացող Լոռու մարզին:
« Ներդրումների ծավալների սահմանափակում չկա, դեռևս հայտնի չէ, թե ներդրումների ինչ մասշտաբի մասին է գնում խոսքը, և ամենայն հավանականությամբ դա հայտնի կդառնա հիմնադրամի մեկնարկման օրը»,- ասել է թերթի աղբյուրը: