Բավ է պառակտվել
28-10-2015 08:40

«Հայատոմի» ղեկավար. հայկական ԱԷԿ–ի դիագնոստիկան կավարտվի 2016թ.–ին

Հայկական ատոմային էլեկտրակայանի գործող դիագնոստիկան կավարտվի 2016թ.–ին, լրագրողներին հայտարարել է «Ատոմային Էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտի» տնօրեն Վահրամ Պետրոսյանը Հայաստանի նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստում: «Դիագնոստիկան արդեն մոտենում է ավարտին և լիովին կավարտվի 2016թ.–ին։ Դրանից հետո մենք որոշում կընդունենք այն մասին, թե կայանի որ հանգույցները և սարքերն արդիականացման կարիք ունեն և ինչ է պետք գնել»,– ասել է Պետրոսյանը։ Տարածաշրջանում միակ հայկական ԱԷԿ–ը գտնվում է Մեծամորի մոտ (Երևանից 30 կմ հարավ)։ Ատոմակայանի աշխատանքը դադարեցվել է 1989թ.–ի մարտին 1988թ.–ի Սպիտակի երկրաշարժից հետո, որը խլել է ավելի քան 25 հազար մարդու կյանք։ Կայանը կրկին գործարկվել է 1995թ.–ի նոյեմբերին` կապված հանրապետությունում էներգետիկ ճգնաժամի հետ։ Ռուսական «Ռոսատոմ» կորպորացիան հայ փորձագետների հետ միասին պայմանավորվել է աշխատել ԱԷԿ շահագործման ժամկետը 10 տարով` մինչև 2026թ.–ը, երկարացնելու նախագծի իրագործման ուղղությամբ Նախատեսվում է, որ այդ աշխատանքները կսկսվեն 2017թ.–ի գարնանը և կտևեն շուրջ կես տարի։ Փետրվարին Մոսկվայում ստորագրվել է համաձայնագիր Հայաստանի կառավարությանն այդ աշխատանքների ֆինանսավորման համար վարկ տրամադրելու մասին։ Համաձայնագրի շրջանակում Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի 270 մլն դոլարի վարկ և 30 մլն դոլար` որպես դրամաշնորհ։