Բավ է պառակտվել
13-11-2017 13:21

«Տաշիր» ընկերությունների խումբը մտադիր է մոտ 1 մլրդ դոլար ներդնել ՀՀ էներգետիկ ոլորտում

«Տաշիր» ընկերությունների խումբը Հայաստանի ներդրողների ակումբի և մի շարք միջազգային կազմակերպությունների հետ համատեղ մտադիր է Հայաստանի էներգետիկ ոլորտում ավելի քան 1 միլիարդ դոլարի ներդրումներ անել: Երկուշաբթի օրը կայացած նախագծերի ներկայացման ընթացքում այս մասին հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի տնօրենի տեղակալ Կարեն Դարբինյանը:
Նրա խոսքերով, ներդրումները հիմնականում կատարվելու են երկու ուղղություններով՝ բաշխիչ ցանցերի և էլեկտրաէներգիայի արտադրության:
« Հիդրոէներգետիկայի ոլորտում 200 մլն դոլարի չափով հիմնական ներդրումը կուղղվի «Շնող» ՀԷԿ-ի կառուցմանը, որի համար նախատեսված են բացառապես նորարարական մոտեցումներ, որոնք թույլ են տալիս էականորեն մեծացնել էլեկտրաէներգիայի արտադրության նախատեսված ծավալը՝ 76 մեգավատից հասցնելով 120 մեգավատի»,-ասել է Դարբինյանը:
Նրա խոսքերով, նախագիծն իրականացվելու է ամերիկյան The Robbins Company ընկերության և Միջազգային ֆինանսական կորպորացիայի ( ՀԲ խմբի անդամ) հետ համատեղ: Կայանի կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել չորս տարում:
« Տաշիր» ընկերությունների խմբի տնօրենի տեղակալի խոսքերով, երկրորդ խոշոր ներդրումը՝ 900 մլն դոլարի չափով, կուղղվի «Հայաստանի բաշխիչ ցանցեր» ընկերության ենթակառուցվածքների վերականգնման, վերանորոգման և արդիականացման աշխատանքներին:
Նա նշել է, որ նախագծի իրականացման համար 2016 թվականից ընկերությունը բանակցություններ է վարում զարգացման Ասիական բանկի հետ և արդեն ստորագրված է 160 մլն դոլար ներգրավելու վերաբերյալ պայմանագիրը, կա նաև 100 մլն դոլարի հուշագիր՝ Եվրասիական զարգացման բանկի հետ, որը կստորագրվի երկուշաբթի օրը: Ներդրումներ ներգրավելու նպատակով բանակցություններ են ընթանում նաև այլ միջազգային կառույցների հետ:
« Ներդրումային ծրագիրը կազմելիս մենք հիմնվել ենք ներդրումների իրացման հիմնական պահանջների վրա՝ առանց սակագնի ավելացման, միջազգային ընկերությունների հետ համագործակցության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, առանց պետական երաշխավորման վարկային ռեսուրսների ներգրավման, բնապահպանական հարցերի լուծման և նոր աշխատատեղերի ստեղծման. խոսքը գնում է երկու հազար հինգ հարյուր նոր աշխատատեղերի մասին »,- ասել է Դարբինյանը:
«Հայաստանիէլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն էներգետիկ ընկերություն է, որի գործունեությունն ուղղված է Հայաստանի սպառողներին, այդ թվում նաև բնակչությանը էլեկտրաէներգիայի բաշխմանը:
« Տաշիր» ընկերությունների խումբը (որը ղեկավարվում է հայկական ծագումով ռուսաստանցի խոշոր գործարար Սամվել Կարապետյանի կողմից) 2015թ. սեպտեմբերին ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ից ձեռք էր բերել հայկական երկու էներգոակտիվներ՝ « ՀԷՑ» ՓԲԸ-ն և Հրազդանի ՋԷԿ-ը:
2017թ. նոյեմբերի 25-ին ռուսաստանի բիզնես շրջանակների հայաստանյան ներկայացուցիչները Հայաստանում խորքային բարեփոխումներ իրականացնելուն աջակցելու պատրաստակամություն հայտնեցին և նշեցին, որ պատրաստ են մասնակցել կառավարության առաջարկած նախաձեռնություններին և բիզնես ծրագրերին: Իսկ արդեն 2017թ. մարտի 25-ին հայտարարվեց «Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի գործունեության մեկնարկի մասին:
«Հայաստանի ներդրողների ակումբ» ներդրումային ֆոնդը Հայաստանում առաջին փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդն է, որը գրանցվել է ԿԲ-ի կողմից:
Ֆոնդի նպատակը՝ ներքին և արտաքին մասնավոր ֆինանսական միջոցների ներգրավման ճանապարհով տնտեսության համար կարևորագույն հանդիսացող էներգետիկ ոլորտի զարգացման, այդ թվում նաև այլընտրանքային էներգիայի արտադրության, էներգետիկ և տուրիստական ենթակառուցվածքների, հանքաարդյունաբերության, հանքաքարի մշակման, սննդի և թեթև արդյունաբերության ոլորտների զարգացմանը խթանելն է: