Բավ է պառակտվել
04-10-2013 08:52

Գինու արտադրության և արտահանման ծավալները կեռապատկվեն

Համաձայն գինեգործության ոլորտային ռազմավարության` նախատեսվում է մինչև 2020 թվականը եռապատկել գինու արտադրության և արտահանման ծավալները, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արդյունաբերության զարգացման հիմնադրամի տնօրեն Հայկ Միրզոյանը:

Ըստ Հ.Միրզոյանի` այժմ աշխատանքներ են տարվում խաղողի արտադրությունն ընդլայնելու ուղղությամբ, քանի որ գինեգործության բուռն զարգացման պատճառով առաջացել է խաղողի պակաս:

Նշվեց նաև, որ ընկերությունները սկսել են ավելի որակյալ գինիներ արտահանել: Իսկ հայկական գինիները հիմնականում արտահանվում են ԱՊՀ երկրներ, բայց վերջին տարիներին մեծ ծավալով արտահանվում են եվրոպական երկրներ, ԱՄՆ:

Նշվեց նաև, որ 2013 թ. առաջին կիսամյակում գինեգործության ոլորտում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ 42.4%-ի չափով աճի տեմպ է արձանագրվել: