Բավ է պառակտվել
04-07-2016 10:07

ՕՊԵԿ գլխավոր քարտուղար. Նավթի համաշխարհային շուկան հավասարակշռվում է

Նավթի համաշխարհային շուկան մոտենում է հավասարակշռության, իսկ գները սկսում են կարգավորվել, կարծում են Սաուդյան Արաբիայի նավթի և հանքային պաշարների նախարար Խալիդ ալ Ֆալիհը եւ ՕՊԵԿ նորընտիր գլխավոր քարտուղար Մուհամմեդ Բարքինդոն։

 Ալ Ֆալիհն ու Բարքինդոն նման եզրակացության են եկել հուլիսի 3-ին Դահրան քաղաքում կայացած հանդիպման արդյունքում։ Նրանք քննարկել են նաեւ նավթի շուկայում կայունության պահպանման գործում ՕՊԵԿ դերը եւ կարծիքներ են փոխանակել նավթի առաջարկի եւ պահանջարկի հարցի շուրջ։

Նիգերիայի պետական նավթային ընկերության նախկին ղեկավար Մուհամմեդ Բարքինդոն 2016-ի օգոստոսի 1-ից պաշտոնապես կստանձնի ՕՊԵԿ գլխավոր քարտուղարի լիազորությունները։