Բավ է պառակտվել
05-10-2015 09:31

General Motors-ը մտադիր է Ռուսաստանից ավելի քան 70.000 մեքենա հետ կանչել

Ամերիկյան General Motors կոնցեռնը նախատեսում է Ռուսաստանից 70 հազարից ավելի Chevrolet Aveo մեքենա հետ կանչել՝ ղեկի կառավարման թերության պատճառով, ինչի հետևանքով 40 աստիճանից ցածր ջերմաստիճանի ժամանակ մեքենան շահագործելու դեպքում խնդիրներ ի հայտ կգան:
Հետ կկանչվեն 2011 թվականի նոյեմբերի 22-ից 2015 թվականի սեպտեմբերի 11-ն արտադրված մեքենաները: 
Սա Ռուսաստանում General Motors-ի կողմից մեքենաների հետկանչի միակ խոշոր դեպքը չէ: 2015 թվականի օգոստոսին GM-ը հետ էր կանչել մոտ 11 հազար Opel Mokka՝ անվտանգության գոտիներում առկա հնարավոր թերության պատճառով: