Բավ է պառակտվել
08-12-2014 09:28

«Գազպրոմը» «Հարավային հոսք»–ի բոլոր աշխատանքները չի դադարեցրել

Ինչպես հայտնում է «Ведомости»-ը՝ «Գազպրոմը» «Հարավային հոսք» գազատարի նախագծի հետ կապված պաշտոնապես դադարեցրել է աշխատանքը միայն իտալական Saipem ընկերության հետ:
Ընկերությունը զբաղվել է խողովակաշարի առաջին ճյուղի կառուցմամբ: Նաև նշվում է, որ խոսքը հոսքի ծովային հատվածի մասին է, որի վրա պետք է աշխատեր Castoro Sei նավը:
«Դեռ կարող ենք հաստատել միայն Castoro Sei-ի աշխատանքի դադարեցումը»,- նշել է South Stream Transport B.V կոնսորցիումի ներկայացուցիչը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 1-ին հայտարարել էր, որ Ռուսաստանը ներկա պայմաններում չի կարող շարունակել «Հարավային հոսքի» իրագործումը՝ Եվրամիության ոչ կառուցողական մոտեցման պատճառով: