08-09-2014 10:22

Գազպրոմը հայտնվել է ԵՄ պատժամիջոցների ցուցակում

Wall Street Journal պարբերականը ներկայացրել է ռուսական ընկերությունների ցուցակը, որոնք կհայտնվեն ԵՄ նոր պատժամիջոցների ներքո:

Համաձայն պարբերականի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի՝ ԵՄ նոր պատժամիջոցները կառնչվեն ռուսական նավթային ընկերություններին, պաշտպանական արդյունաբերության ձեռնարկություններին, ինչպես նաև երկակի նշանակության ապրանք արտադրող ընկերություններին, որոնք կարող են օգտագործվել ռազմական և քաղաքացիական նպատակներով:

Ցուցակում են հայտնվել «Գազպրոմ նավթ»-ը, «Տրանսնավթ»-ը և «Ռուսնավթ»-ը, ինչպես նաև «Օբորոնպրոմ»-ը, «Միացյալ ավիաշինական կորպորացիա»-ն և «Ուրալվագոնզավոդ»-ը: Նշվում է, որ այս բոլոր ընկերություններին կարգելվի ԵՄ-ում վարկեր վերցնել 30 օրվա մարման ժամկետից ավելի: